Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Արարատում շտապբուժօգնությունն առաջընթաց է ապրում

Արարատում շտապբուժօգնությունն առաջընթաց է ապրում

Արարատ քաղաքի և մերձակա 14 գյուղերի ավելի քան 41 հազար բնակիչներին շտապ բժշկական օգնության  ծառայություն է մատուցում «Արարատի  հիվանդանոց բժշկական կենտրոնը»։


2010թ.  կենտրոնի շտապբուժօգնության կայանի մեքենայական պարկը հարստացել է ֆորդ տրանզիտ մակնիշի 2 ավտոմեքենայով, որոնք, ինչպես նաև նախկին գազել մակնիշի 2  ավտոմեքենան հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով ու գույքով, այդ թվում՝ արհեստական շնչառության և սրտագրության սարքերով, թթվածնով և այլն։ Իսկ դեղակղը մշտապես ապահովված է շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար պարտադիր ավելի քան 50 անուն դեղով։ Կայանում աշխատող 4 բժիշկները վերապատրաստման հատուկ դասընթաց են անցել, այլ աշխատավայրում չեն համատեղում:


Աշխատանքը դյուրին չէ։ Բժշկական կենտրոնը տարեկան 4200-4500 կանչ է սպասարկում։ Ամենահեռավոր Զանգակատուն գյուղ, որ կայանից 45 կմ հեռու է գտնվում, շտապբուժօգնության մեքենան առավելագույնը 35 րոպեում է հասնում։


Արդյո՞ք միշտ են ստացված կանչերն իսկապես շտապ բժշկական օգնություն պահանջում, երբ հիվանդի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում։  Արարատի  հիվանդանոց բշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանն ի պատասխան այս հարցի մեկնաբանում է, որ շատ դեպքերում ստացված զանգերով դժվար է կողմնորոշվել։


«Կանչ տվողը, որպես կանոն, հիվանդի վիճակը ծանր է ներկայացնում։ Երբեմն դրանք մեզ քաջ ծանոթ  քրոնիկ հիվանդներն են, ում համար շաբաթը 3-4 կանչ է տրվում։ Հեռավորության վրա դժվար է հարցումներով ճիշտ պատկերացում կազմել։ Մանավանդ, որ, հարազատին միշտ թվում է, թե հիվանդի վիճակը կրիտիկական է։ Մենք  նախընտրում ենք բոլոր դեպքերում արձագանքել ու հնարավորինս արագ իրականացնել կանչը։ Ավելի լավ է մեր բրիգադը բոլոր այդ կանչերն սպասարկի, քան, Աստված մի արասցե, կորցրած րոպեները հիվանդի համար ճակատագրական դառնան։  Բայց նաև քաղաքացիները պիտի մտածեն,  որ հնարավոր է այնպես պատահի, որ հերթապահ բրիգադը մարսողական փոքր խանգարում ունեցողի համար տրված կանչին գնա, իսկ այդ նույն ժամանակ սրտային նոպայով հիվանդից ուշանա»,-ասում է նա։ 


ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրով նաև վերանորոգվել է շտապ բուժօգնության կայանը և համապատասխանեցվել ժամանակակից պահանջներին։ Ներդրված GPS համակարգի շնորհիվ  անհարկի ուշացումները բացառվում են, քանի որ կայանից դուրս գալուց մինչև վերադարձը ամրագրվում է մեքենայի թե՛ արագությունը, թե՛ գտնվելու վայրը։ Այս տեղեկատվությունը մեկ տարի համակարգում պահպանվում է։


 «Արարատի  հիվանդանոց բժշկական կենտրոնի»  տնօրենի հավաստմամբ իրենք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի բնակչությանն անհրաժեշտ  շտապբժշկական օգնությունը պատշաճ մակարդակով ցուցաբերվի։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ